Բաժիններ՝

Ծովախեցգետնի ձողիկներով ու լոլիկով աղցան

Բաղադրիչները՝

  • կաղամբ- 200 գ
  • ծովախեցգետնի ձողիկ- 8 հատ
  • չերրի լոլիկ- 6 հատ
  • պահածոյացված եգիպտացորեն- 200 գ
  • մայոնեզ- 2 ճ/գ
  • աղ

Պատրաստման եղանակը

Կաղամբը բարակ շերտերով կտրատեք, լցրեք խորը պնակի մեջ:

Ծովախեցգետնի ձողիկները մանր կտրատեք, ավելացրեք կաղամբին:

Կարդացեք նաև

Լոլիկները լվացեք, չորացրեք, մի քանի մասի բաժանեք, ավելացրեք աղցանին:

Ավելացրեք նաև պահածոյացված եգիպտացորենը:

Աղցանը համեմեք աղով ու մայոնեզով, լավ խառնեք: Լցրեք աղցանամանի մեջ ու մատուցեք:

Տեսանյութեր

Լրահոս