 
                        Ռոնալդուի սուրբծննդյան նվերը Մարսելոյի որդուն
 
                                    Պորտուգալիայի հավաքականի եւ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սուրբծննդյան նվեր է մատուցել Մադրիդի «Ռեալից» նախկին թիմակից, բրազիլացի պաշտպան Մարսելոյի որդուն։
«Շատ շնորհակալություն, Կրիշ։ Ես սիրում եմ քեզ, դու իմ կուռքն ես»,- գրել է Մարսելոյի որդին սոցիալական ցանցերում՝ հրապարակելով լուսանկար Ռոնալդուից նվեր ստացած խաղաշապիկը հագին։
Արքայական ակումբում Մարսելոն ու Ռոնալդուն միասին չորս անգամ նվաճել են Չեմպիոնների լիգայի գավաթը, երկու անգամ՝ Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        