Իրանի նախագահը կմեկնի Թուրքիա

Թուրքական լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին մոտ օրերս կմեկնի Թուրքիա: Որպես այցի ժամանակահատված նշվում է 2024-ի հունվարի առաջին շաբաթը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ տեղեկությունների՝ Ռայիսին պլանավորել էր մեկնել ավելի շուտ՝ դեկտեմբերի 28-ին, որը սակայն հետաձգվել է, իսկ հետաձգման պատճառների մասին տեղեկություն չի հաղորդվում:

Դեկտմեբերի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի փոխարտգործնախարար Ահմեդ Յըլդըզն էր մեկնել Իրանի մայրաքաղաք Թեհրան, որտեղ առանձնազրույց էր ունեցել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:

Այդ հանդիպման ընթացքում էլ հենց քննարկվել էին մանրամասները Ռայիսիի՝ Թուրքիա կատարելիք վերաբերյալ:

Նշենք նաև, որ հանդիպմանն անդրադարձել էր նաև Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասըր Քենանին:

Նա նշել էր, որ թուրք և իրանցի պաշտնոյաների՝ Թեհրանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունենալիք «Թյուրքական պետությունների կազմակերպության» (TDT) հերթական հանիդպման և երկու երկրների օրակարգում տեղ գտած խնդիրների շուրջ:

«Ես հստակ չգիտեմ, թե երբ է տեղի ունենալու Աստանայի նոր հանդիպումը: Թուրքիայի հետ մեր ընդհանուր խնդիրների շրջանակներում քննարկված հարցերից մեկը վերաբերում էր Սիրիային և Աստանայի գործընացին: Երկու երկրները մշտապես տարբեր մակարդակների, այդ թվում բարձր մակարդի շփումներում, մշտապես քննարկում են ջրի աղբյուրներին և ընդհանուր սահմանին գտնվող գետերին վերաբերող հարցեր»,-ասել էր նա:

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը անդրադարձել էր նաև ԱՄՆ-ի քայլերին՝ ուղղված Թուրքիա-Իրան հարաբերությունների դեմ:

Նա պնդել էր, որ ԱՄՆ-ն, օգտագործելով էթնիկ խնդիրներ, մի շարք հարցերում փորձում է անջատողականություն մտցնել երկու երկրների մեջ:

Տեսանյութեր

Լրահոս