
ՆԳՆ-ից 2 միլիոն դրամ՝ հրատապ կարգով խորհրդանշական նվերներ ձեռք բերելու համար

Դեկտեմբերի 21-ին Ներքին գործերի նախարարությունը հրատապ մեկ անձ ոչ մրցակցային եղանակով հերթական գնումն է կատարել. նախարարությունը 2 միլիոն դրամ արժողությամբ պայմանագրով «Արմքոին» ՍՊԸ-ից ձեռք է բերել խորհրդանշական նվերներ:
Ըստ պայմանագրի՝ այդ խորհրդանշական նվերները 100 հատ հուշանվերներ են լազերային փորագրությամբ՝ նախատեսված ՆԳՆ Փրկարար ծառայության աշխատակիցների համար:
«ԱրմՔոին» ընկերության մասին. այն ստեղծվել է 2019 թվականին, սեփականատերը Նազար Առաքելյանն է:
Ի դեպ, ըստ պետգնումների armeps համակարգի, միայն այս ամիս ՆԳՆ-ն արդեն 6 գնում է կատարել՝ հրատապ մեկ անձ, և 15 գնում՝ մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգերով: