«ՔՊ-ին միանշանակ ձայն չեմ տա». ՀԱՐՑՈՒՄ

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին պաշտոնական որևէ պարզաբանում չկա, սակայն քննարկումներ կան, թե իշխանությունը նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում այդ ուղղությամբ:

168.am-ը մեր համաքաղաքացիներից ճշտել է՝ ո՞ր քաղաքական ուժին կտան իրենց ձայնը, եթե առաջիկա կիրակի օրն ընտրության մասնակցեն:

Թեև քաղաքացիների մեծ մասը չգիտեր, թե հօգուտ ում կքվեարկի, սակայն վստահ էր, որ չի քվեարկի իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին:

«Դժվարանում եմ ասել՝ որ ուժի օգտին կքվեարկեի, բայց այս քաղաքական ուժի օգտին չէի քվեարկի. կարծում եմ՝ կարիք չկա ասելու, թե ինչու»,- նշեց մեր զրուցակիցներից մեկը:

Կարդացեք նաև

Մեկ ուրիշը՝ նկատեց. «Դեռ հստակ չեմ կարող ասել՝ ում ձայն կտամ, բայց միանշանակ ՔՊ-ին ձայն չեմ տա»:

Հօգուտ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի քվեարկել ցանկացող քաղաքացին  չբացահայտեց, թե ինչու է ուզում ընտրել նրան՝ հիմնավորելով. «Դա իմ անձնական գործն է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս