«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։
Նիկոլ Փաշինյանը շարունակում է չհայտարարված քարոզարշավը՝ կառավարության ու խորհրդարանի նիստերի դահլիճում, մարզային այցերով, ֆեյսբուքյան դիտումներն ու բաժանորդագրությունները հաշվելով։
«Նա ասում է՝ քանդում եմ պատմական Հայաստանը, այն արժեհամակարգը, որի վրա հիմնված է պատմական Հայաստանը։ Իսկ իրականում Փաշինյանը քանդում է իրական Հայաստանը, որովհետև այն Հայաստանը, որը կարող է հետաքրքրություն առաջացնել աշխարհում, հիմնված է հենց այն արժեհամակարգերի ու իդեոլոգիայի վրա, այդ թվում` պատմական Հայաստանի, որը գոյություն ուներ և որը, ի վերջո, ներառված է հռչակագրում՝ Ցեղասպանություն, Արցախ, վերամիավորման գաղափարախոսություն, Անկախ Հայաստան, կրոն․․․»։
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին պաշտոնական որևէ պարզաբանում չկա, սակայն քննարկումներ կան, թե իշխանությունը նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում այդ ուղղությամբ: