ՀՀ-ում նոր ատոմային էներգաբլոկների կառուցման շուրջ բանակցություններ են ընթանում. Օվերչուկ

Երևանն ու Մոսկվանը բանակցություններ են վարում Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկներ կառուցելու շուրջ։ Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում, որն անցկացվեց այսօր Երևանում:

Նա նշել, որ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործումը երկկողմ հարաբերությունների օրակարգում չափազանց կարևոր թեմա է։
ՌԴ փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց հայ գործընկերներին Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ռուսական ընկերության օգտին ընտրություն կատարելու համար:

Ինչպես հայտնի է՝ Հայաստանի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նպատակով կառավարությունը 65 մլն դոլարի պայմանագիր կկնքի ռուսական «Ռոսատոմ» ընկերության հետ։

Տեսանյութեր

Լրահոս