Մինչև 10.000 լարի տուգանք՝ աղմկելու համար

Ցերեկը կամ գիշերը տնից կամ որևէ առևտրային հաստատությունից հնչող աղմուկի տուգանքի չափը Վրաստանում աճում է: Օրենքն ուժի մեջ է մտել դեկտեմբերի 14-ից:

Օրենսդրական փոփոխությունները Վրաստանի խորհրդարանն ընդունել է նոյեմբերի 16-ին: Ըստ օրինագծի՝ աղմուկի սահմանափակումների խախտման համար, նախազգուշացման փոխարեն, քաղաքացին կտուգանվի 150 լարի, առևտրային հիմնարկը` 1500 լարի:

Նույն օրենքը երկրորդ անգամ խախտելու դեպքում քաղաքացին կտուգանվի 500 լարի, առևտրային հիմնարկը՝ 5000 լարի: Երրորդ անգամ խախտելու դեպքում քաղաքացին կտուգանվի 1000 լարի, առևտրային հիմնարկը՝ 10 հազար լարի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031