Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան համագործակցության օրակարգին վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի համապատասխան որոշումը հրապարակվել է երկրի կառավարության կայքում։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-16-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում աստիճանաբար կբարձանա 9-11 աստիճանով։
Հասան Բիթմեզը դեկտեմբերի 12-ին խորհրդարանում ելույթի ժամանակ կորցրել էր գիտակցությունը, ինչից հետո տեղափոխվել էր հիվանդանոց։
Երասխի մետալուրգիական գործարանը, որը պարբերաբար ադրբեջանական կողմի կրակի տակ էր, կտեղափոխվի ու կկառուցվի Արարատի մարզի Արարատ գյուղում, որոշումը կայացվեց կառավարության այսօրվա նիստում։
Զովիգյանը հավելել է. «Արցախի (Լեռնային Ղարաբաղի) շրջափակումը չի ավարտվել, քանի որ տեղահանված արցախահայերի վերադարձի իրավունքը դեռևս հեռու է ապահով լինելուց, տուն վերադառնալու ճանապարհ դեռևս չկա»:
Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ Բայդենն անդրադառնում է երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրներին և կասկածի տակ է դնում հանրապետականների ներգրավվածությունը դրանց լուծման հարցում։
Մոլորակի 570 միլիոն մարդկանց համար, ովքեր ապրում են դեպի ծով ելք չունեցող 32 զարգացող երկրներում, կապակցվածությունը բարգավաճման բանալին է:
Պաշտպանական բյուջեի նախագծով նախատեսվում է 5,2 %-ով բարձրացնել զինծառայողների աշխատավարձը, գնել նավեր, սպառազինություն և ինքնաթիռներ։ Նախատեսվում է նաև 300 միլիոն դոլարի անվտանգության աջակցություն Ուկրաինային։
Ըստ մեղադրանքների՝ իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության խոշորագույն խմբակցության գործիչները վերջին հինգ տարիների ընթացքում անձնական օգտագործման համար ապօրինաբար յուրացրել են հասարակության և բիզնեսի կողմից առնվազն 500 միլիոն իեն (ավելի քան 3,4 միլիոն դոլար) գումարի քաղաքական նվիրատվությունները:
Ավելի վաղ Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Կամչիբեկ Տաշիևը հայտարարել էր, որ Բիշքեկն ու Դուշանբեն արդեն համաձայնեցրել են երկու երկրների միջև սահմանային գծի շուրջ 90%-ը։
Ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված արտաքին գործոնների ազդեցությամբ՝ նախորդ երկու տարիներին արձանագրվող ՀՀ տնտեսական բարձր աճի կարճաժամկետ բնույթն արդեն իրողություն է։
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Ազգային մեծ ժողովում հայտարարել է, որ կարևոր հնարավորություն է բացվել Ադրբեջանի և Հայաստանի միջև մշտական խաղաղության հաստատման համար․
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Ադրբեջանից Հայաստան տեղափոխված 32 հայ գերիներից ոչ մեկը քաղաքացիական բուժկենտրոն չի տեղափոխվել։
Ադրբեջանում գտնվող Թուրքիայի արտգործնախարար ղեկավար Հաքան Ֆիդանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման վերաբերյալ թուրքական իշխանական լրատվամիջոցը մանրամասներ չի հաղորդում։
Հայտնվել ենք մի ողբերգական իրավիճակում, որը պետք է կասեցնել. Կարինե Աճեմյան
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում սկսվել են դեկտեմբերի 13-ին Ադրբեջանից վերադարձած գերիների հետ տարվող քննչական գործողությունները։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Հիշո՞ւմ եք` ինչ սուտ էր տարածում Փաշինյանը, թե ընդդիմադիրներն են մեղավոր, որ գերիները չեն գալիս. Հենրիխ Դանիելյան
Վլադիմիր Պուտինի ամենամյա մեծ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Կորոնավիրուսի համավարակից վերականգման փխրուն գործընթացն ավելի է խաթարվել գլոբալ մակրոտնտեսական բարդ պայմանների պատճառով, ինչը մեծացրել է դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համակարգային և աշխարհագրական խոցելիությունները:
Պիտի կարկատաններով գործեր կարվեն, որ մարդիկ չհասցնեն զբաղվել անվտանգային խնդիրներով. Աննա Մկրտչյան
Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում Եվրամիությունը պատրաստվում է որոշում կայացնել՝ անդամակցության շուրջ Ուկրաինայի հետ պաշտոնական բանակցություններ սկսելու վերաբերյալ։ Հունգարիան սպառնում է վետո կիրառել այդ հարցում։
Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցության բոլոր ուղիների բացման ու տրանսպորտային փոխկապակցվածության խթանման մեջ՝ համաձայն միջազգային իրավունքի նորմերի և պետությունների ինքնիշխանության ու իրավազորության նկատմամբ լիակատար հարգանքի հիման վրա:
Դիզվառելիքի շինծու գործով դատական նիստը՝ ՈւՂԻՂ
Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպման ժամանակ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ դեպի ելք ծով չունեցող երկրները (LLDC) տրանսպորտային համապատասխան ենթակառուցվածքներ չունենալու պատճառով պակաս մրցունակ են։
Հսկողական միջոցառումների արդյունքում, ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողներին, ընդհանուր առմամբ, առաջադրվել է շուրջ 193.65 մլն դրամի չափով տուգանք:
Ասֆալտ են փռել, փողոցներ սալիկապատել. Փաշինյանը դարձյալ ցանկ է ընթերցում
Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական անգամ «խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացրեց Երևանում ընթացող դեպի ծով ելք չունեցող երկրների նախարարական հանդիպման ժամանակ՝ ընդգծելով, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ բոլոր մոտեցումներն ամբողջացրել են հենց «խաղաղության խաչմերուկում»։
Չնայած բազմաթիվ լրատվամիջոցներ գրում են, որ կոնգրեսականները դեռ պետք է ապացույցներ ներկայացնեն, սակայն Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը X սոցիալական հարթակի իր էջում գրել է, որ նման ապացույցներ առկա են։
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի նիստերի անցկացման աշխատակարգը հաստատվեց։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։