Բլղուրով, սնկով ու մսագնդիկներով ապուր
Բաղադրիչները՝
- մսի խճողակ- 500 գ
- բլղուր- 100 գ
- կարտոֆիլ- 4-5 հատ
- շամպինյոն- 100-150 գ
- գազար- 1 հատ
- լոլիկ- 1 հատ
- կանաչ սոխ
- բուսական յուղ- 1 ճ/գ
- աղ
Պատրաստման եղանակը
3 լիտրանոց կաթսայի մեջ 1,5 լ ջուր լցրեք, դրեք կրակին ու եռացրեք: Մսի խճողակը ձեր ճաշակով աղ արեք, խառնեք ու գնդիկներ պատրաստեք: Մսագնդիկները լցրեք եռացող ջրի մեջ, եռալուց հետո կրակը ուժեղացրեք ու 15 րոպե եփեք: Արգանակի մեջ աղ լցրեք:
Բլղուրը մի քանի անգամ լվացեք: Կարտոֆիլը մաքրեք, լվացեք, փոքր կտորներով կտրատեք: Բլղուրն ու կարտոֆիլը ավելացրեք մսագնդիկներով արգանակին:
Գազարը լվացեք, խոշոր քերիչով քերեք: Սունկը, լոլիկն ու սոխը մանր կտրատեք:
Թավայի մեջ տաքացրեք բուսական յուղը, 1-2 րոպե տապակեք գազարը, ապա ավելացրեք սունկը, լոլիկը և վերջում՝ սոխը:
Տապակած բանջարեղենն ավելացրեք ապուրին և 10 րոպե թույլ կրակի վրա եփեք: Անհրաժեշտության դեպքում մի քիչ էլ աղ արեք: Մատուցեք տաք վիճակում: