
46-ամյա Սեդրակ Գ.-ն Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՌԴ-ից վերադարձել է Հայաստան

ՆԳՆ ոստիկանության Հրազդանի բաժնի և ՊՊԳՎ Հրազդանի պահպանության բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 13-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՌԴ-ից վերադարձել և վարույթն իրականացնող մարմին է տեղափոխվել 46-ամյա Սեդրակ Գ.-ն: Նա 2019 թ. հուլիսի 18-ից ոստիկանության Անիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: