Բաժիններ՝

Ֆինլանդիան ԱՄՆ-ի հետ կստորագրի պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր

Ֆինլանդիան դեկտեմբերի 18-ին պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր կստորագրի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ: Ինչպես հայտնում է Reuters-ը՝ այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի կառավարությունը:

Ռուսաստանի հարևան Ֆինլանդիան այս տարվա սկզբին դարձել է ՆԱՏՕ-ի նոր անդամ:

Պաշտոնյաները հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը նպատակ ունի թույլ տալ արագ ռազմական մուտք և օգնություն տրամադրել Ֆինլանդիային հակամարտության դեպքում:

Համաձայնագրում թվարկված են Ֆինլանդիայի 15 օբյեկտներ և տարածքներ, որտեղ ԱՄՆ զինված ուժերն անարգել մուտք կունենան և որտեղ հնարավոր է նաև պահել ռազմական տեխնիկա և զինամթերք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս