Սասուն Խաչատրյանի պատասխանը՝ Կարեն Անդրեասյանին. ԲԴԽ-ն այս պահին քննում է դատավորին քրեական հետապնդման թույլտվություն տալու հարցը

168.am-ի տեղեկություններով՝ կաշառք ստանալու մեղադրանքով Հակակոռուպցիոն կոմիտեն Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ) է դիմել Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանին քրեական հետապնդման թույլտվություն տալո ւխնդրով:

Վերջինս դատական դեպարտամենտ նախկին ղեկավար Կարեն Փոլադյանի եղբայրն է: Ենթադրյալ կաշառատուի անձը պակաս հետաքրքիր չէ. վերջինս ՀՀ քաղաքական ու բիզնես դաշտում հայտնի անձնավորություն է։

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ կաշառքի մասին Հակակոռուպցիոն կոմիտեին տեղեկացրել է սնանկության կառավարիչը:

Կարդացեք նաև

Ըստ էության Տիգրան Փոլադյանի հետ կապված պատմությունը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի շառաչուն ապտակն էր Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանի բարձրաձայն մտորումներին:

Ծաղկաձոր, Նոյեմբերի վերջ…

Նոյեմբերի վերջին Ծաղկաձորում Կարեն Անդրեասյանը դատարանների նախագահների հետ հերթական հավաքի ժամանակ հերթական անգամ սկսում է բամբասել Սասուն Խաչատրյանից: Ասում է, որ վերջինս լավ չի աշխատում:

«Պատկերացնո՞ւմ եք՝ եթե ես լինեի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, ի՞նչ կանեի»,-մոտավորապես նման ձևակերպմամբ գլուխ է գովում Կարեն Անդրեասյանը, ապա սկսում գովել Սնանկության դատարանը, ասել, որ ամենամաքուր աշխատող դատարանն է:

Հենց Սնանկության դատարանից էլ, փաստորեն, դատավոր է ձերբակալվում:

Չխախտելով մարդու անմեղության կանխավարկածը՝ նկատենք, որ եթե իսկապես Տիգրան Փոլադյանը կատարել է իրեն վերագրվող արարքը, առնվազն դատախազությունը «կհոգա», որ վերջինս ծանրագույն պատիժ ստանա: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Դատական դեպարտամենտում Կարեն Փոլադյանի տեղակալն է եղել, իսկ այս երկուսի «փայլուն» հարաբերությունների մասին բազմաթիվ պատմություններ կան:

Մեր տեղեկություններով` այս պահին ԲԴԽ -ն քննում է Տիգրան Փոլադյանին քրեական հետապնդման ենթարկելու թույլտվություն տալու հարցը։

Տեսանյութեր

Լրահոս