Բաժիններ՝

Վարազդատ Լալայանն առաջինն է Կատարի Գրան Պրիում, Մարտիրոսյանը երկրորդն է

Կատարում ընթացող ծանրամարտի տարվա վերջին Գրան Պրին եզրափակվեց գերծանր քաշային ծանրորդների ելույթով:

Դոհայում ընթացող մրցաշարի գերծանր քաշային կարգում Հայաստանի հավաքականից Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժություն մեկ հաջող մոտեցում ունեցավ` բարձրացնելով 190 կգ: Այս մրցաձևում Մարտիրոսյանը երրորդն է: Մարտիրոսյանը հրում վարժությունում գրանցեց 231 կգ և 240 կգ: Երկամարտի 430 կգ արդյունքով նա երկրորդն է:

Հայաստանի ընտրանու անդամ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում մեկ հաջող մոտեցում ունեցավ: Նա գլխավերևում պահեց 200 կգ` դառնալով փոքր ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում Լալայանը երեք մոտեցմամբ բարձրացրեց 230 կգ, 235 կգ և 341 կգ: Երկամարտի 441 կգ արդյունքով նա դարձավ ոսկե մեդալակիր:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականից մեդալակիրներ էին դարձել Հռիփսիմե Խուրշուդյանը, Տաթև Հակոբյանը, Գարիկ Կարապետյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Անդրանիկ Կարապետյանը, Ալեքսանդր Գրիգորյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս