Բաժիններ՝

Իռլանդական ռագու

Բաղադրիչներ`

  • տավարի միս- 900 գ
  • սոխ- 1 հատ
  • գազար- 2 հատ
  • նեխուր- 2 ճյուղ
  • արտոֆիլ- 3-4 հատ կ
  • սխտոր- 3 պճեղ
  • ձիթապտղի յուղ- 3 ճ/գ
  • աղ, աղացած սև պղպեղ
  • տավարի մսի արգանակ- 1 լ
  • մուգ գարեջուր- 480 մլ
  • չորացրած ուրց- 2 թ/գ
  • մաղադանոս

Պատրաստման եղանակը

Տավարի միսը խոշոր խորանարդների ձևով կտրատեք: Մաքրեք բանջարեղենը: Սոխը մանր խորանարդների ձևով կտրատեք, իսկ գազարը, նեխուրն ու կարտոֆիլը՝ խոշոր: Սխտորը մանրացրեք:

Մեծ կաթսայի մեջ 2 ճ/գ ձիթապտղի յուղ տաքացրեք: Յուղի մեջ 8-10 րոպե տապակեք տավարի միսը մինչև ոսկեգույն երանգ ստանալը, ապա ափսեների մեջ տեղափոխեք մսի կտորները:

Նույն կաթսայի մեջ լցրեք մնացած ձիթապտղի յուղը: Յուղի մեջ լցրեք կտրտած սոխը, գազարն ու նեխուրը և դրանք 5 րոպե տապակեք մինչև փափկելը, ձեր ճաշակով աղ ու պղպեղ արեք:

Ավելացրեք սխտորն ու ևս 1 րոպե տապակեք: Ապա ավելացրեք տավարի մսի կտորները, կարտոֆիլը, արգանակը, գարեջուրն ու ուրցը:

Ռագուն հասցրեք եռման, ապա թուլացրեք կրակը, կաթսան կափարիչով ծածկեք ու 30 րոպե շոգեխաշեք մինչև միսն ու կարտոֆիլը փափկեն:

Պատրաստի ռագուի մեջ լցրեք կտրտած մաղադանոսն ու մատուցեք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս