Այն ամենը, ինչ հայկական է, կմնա հայկական. Նուրհան արքեպիսկոպոսն այցելել է «Կովերի պարտեզ»

Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն այցելել է հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզի» պատնեշված հատվածը և իր աջակցությունը հայտնել թաղամասը փրկելու շարժման ակտիվիստներին: Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է շարժումը: Եկեղեցու բոլոր անդամներն իրենց աջակցությունն են հայտնել պատրիարքին՝ «Կովերի այգու» հետ կապված անօրինական գործարքը չեղարկելու համար:

«Այն ամենը, ինչ հայկական է, կմնա հայկական»,- վստահեցրել է նա:

Մանուկյանը ակտիվիստների հետ քննարկել է նաև քաղաքի հայ համայնքի պահպանման հետագա քայլերը։

Հիշեցնենք, որ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն անձամբ է ստորագրել «Կովերի պարտեզի» տարածքն 99 տարով գործարար Դենիել Ռուբինշտեյնին վարձակալության հանձնելու մասին պայմանագիրը, որտեղ նա պետք է հյուրանոց կառուցի:

Այս գործարքին, սակայն, դեմ էր Երուսաղեմում Հայ համայնքը, և պարբերաբար բողոքի ակցիաներ է անցկացնում այնտեղ։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031