
Իրանը մտադիր է ընդլայնել տնտեսական կապերը Սիրիայի հետ

Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռական է՝ ընդլայնելու տնտեսական համագործակցությունը Սիրիայի հետ:
Ինչպես հայտնում է IRNA-ն՝ այս մասին հայտարարել է Իրանի փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը Թեհրանում Սիրիայի վարչապետ Հուսեյն Առնուսի հետ հանդիպման ժամանակ։
Մոխբերն ասել է, որ Իրանի ժողովուրդն ու կառավարությունը հատուկ ուշադրություն են դարձնում Սիրիային:
Մոխբերը խոսքում հիշատակել է Գազայում Իսրայելի կողմից իրականացվող վերջին գործողությունները և դրանք որակել որպես ջարդ, ռազմական հանցագործություն, մարդկության դեմ հանցագործություն։
Սիրիայի վարչապետը Թեհրան իր այցը որակել է որպես երկկողմ հարաբերությունների շրջադարձային կետ:
Նա հույս է հայտնել, որ երկու ժողովուրդները շուտով կզգան Թեհրան այցի արդյունքում ձեռքբերումները։