Բաժիններ՝

Մարին Լը Պենը կկանգնի դատարանի առաջ՝ կեղծ աշխատատեղերի գործով

Ֆրանսիայի «Ազգային միություն» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը և « կուսակցության ևս 26 անդամներ կկանգնեն դատարանի առջև՝ Լը Պենի կուսակցության եվրոպացի պատգամավորների օգնականների համար ենթադրյալ կեղծ աշխատատեղեր ստեղծելու գործով։ Այդ մասին հայտնել է Փարիզի դատախազությունը։

Երկու դատավորներ դատախազության պահանջով որոշել են դատել «Ազգային միություն» կուսակցությունից 27 հոգու։ Կուսակցությունը, սակայն, հայտարարել է, որ ոչ մի իրավախախտում չի կատարել։

«Մենք պաշտոնապես մերժում ենք մեր Եվրախորհրդարանի պատգամավորներին և պատգամավորների օգնականներին առաջադրված մեղադրանքները», – ասել են կուսակցությունից՝ մատնանշելով, որ լսումները թույլ կտան ներկայացնել իրենց ապացույցներն ու փաստարկները։

Հետաքննությանը ներգրավված է 27 մարդ, այդ թվում՝ Մարին Լը Պենը և նրա հայրը՝ վերանվանված «Ազգային ճակատ» կուսակցության հիմնադիր Ժան Մարի Լը Պենը։ Դատախազությունը պահանջում է, որ հիմնական մեղադրյալները դատվեն Փարիզի ուղղիչ դատարանում՝ 2004-2016 թվականներին Եվրամիության պետական ​​միջոցների չարաշահման մեղադրանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս