![](/banners/BeFunky-design.jpg)
Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը հենց այն դրական քայլն է, որն անհրաժեշտ է խաղաղության ճանապարհին. ԵԱՀԿ նախագահ
![](https://168.am/wp-content/uploads/2023/12/1125909.jpg)
ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը որակել է որպես դրական քայլ՝ կայուն խաղաղության ճանապարհին: Բույար Օսմանին նման դիրքորոշում է հայտնել X-ի իր միկրոբլոգում գրառմամբ:
«Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը հենց այն դրական քայլն է, որն անհրաժեշտ է կայուն խաղաղության ճանապարհին։ ԵԱՀԿ-ն պատրաստ է օգնել՝ որպես շարունակական երկխոսության հարթակ և որպես պայմանագրերի իրականացման գործընկեր»,-նշել է ԵԱՀԿ գործող նախագահը:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը դեկտեմբերի 7-ին հրապարակել էին համատեղ հայտարարություն։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, իսկ Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողի։