«Ամեն ինչ պետք է փոխադարձ լինի, հակառակ դեպքում՝ Բաքուն չի ընդգրկի այդ հարցը խաղաղության պայմանագրում». Ալիև

Իլհամ Ալիևը լուրջ խոչընդոտներ չի տեսնում Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար:

«Շուրջ երեք տարվա բանակցային գործընթացի ընթացքում Հայաստանը մշտապես ցանկացել է խաղաղության համաձայնագրի մեջ ներառել Ղարաբաղում հայկական փոքրամասնությանը վերաբերող դրույթ»,-  euronews-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահը:

«Քանի որ նրանք ցանկանում են, որ ներառվի Ադրբեջանում հայկական փոքրամասնության հարցը, ապա եկեք ներառենք նաև 30 տարի առաջ Հայաստանից վտարված ադրբեջանական փոքրամասնության հարցը այդ երկրում։ Իսկ Հայաստանում ադրբեջանցիներն ավելի շատ էին՝ մոտ 300.000 մարդ», – նշել է նա՝ հավելելով, որ ամեն ինչ պետք է փոխադարձ լինի, հակառակ դեպքում, Բաքուն չի ընդգրկի այդ հարցը խաղաղության պայմանագրում:

«Եթե Հայաստանը համաձայնի կամ նույն ձևակերպումը կիրառի, կամ ընդհանրապես չներառվի այդ հարցը, ապա խաղաղությունը հասանելի կդառնա»,- ասել է Ալիևը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031