Բաժիններ՝

ԵՄ-ն համաձայնություն է ձեռք բերել արհեստական բանակցությունը կարգավորող օրենսդրության շուրջ

Եվրոպական միության քաղաքականություն մշակողները համաձայնության են եկել արհեստական բանականության ոլորտը կարգավորող օրենսդրության շուրջ՝ ճանապարհ հարթելով ստանդարտների հավակնոտ փաթեթի համար:

Այս մասին հայտնում է «Ալջազիրա»-ն:

Համաձայնությունը ձեռք է բերվել օրենսդիրների և քաղաքականություն մշակողների միջև շուրջ 38 ժամ բանակցություններից հետո:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ասել է, որ սա եզակի իրավական դաշտ է արհեստական բանակության համար, որին կարելի է վստահել:

«Սա մարդկանց ու բիզնեսի անվտանգության ու հիմնարար իրավունքների համար է, hանձնառություն, որը մենք վերցրել ենք մեր քաղաքական ուղենիշերում ու կատարել ենք: Ես ողջունում եմ այսօրվա քաղաքական համաձայնությունը»,-ասել է նա:

Ակտի ընդունման ուղղությամբ ջանքերն արագացել են ChatGPT-ի անցած տարի թողարկումից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031