ԱՄՆ-ում կյանքից հեռացել է հայազգի պարող, պարուսույց Գրիգորի Ալոնցը

Միացյալ Նահանգներում 41 տարեկանում մահացել է պարուսույց, բեմադրող Գրիգորի Սեդրակյան Ալոնցը: Գրիգորի Սեդրակյանը ծնվել է Երևանում: Նա միջազգային տարբեր պարային առաջնություններում ներկայացրել է Հայաստանը հաղթանակով:

Լիբանանի պարերի ֆեդերացիայի հրավերով 2002 թվականին աշխատել է Բեյրութում, ապա՝  Թայվանում, Հոնկոնգում, Սերբիայում, Ռուսաստանում և այլ երկրներում։ 2004 թվականին տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ 2007 թվականին աշխատել է Լաս Վեգասի «Le Reve» շոուի անձնակազմում` որպես բեմադրող։ Հիմնադրել է «-M-Dance Studio by S.Grigori» պարային ստուդիան: Գրիգորի Ալոնցը Հայաստանի պրոֆեսիոնալ պարերի ֆեդերացիայի փոխնախագահն էր:

168.am-ը ցավակցում է տաղանդավոր պարող, պարուսույց Գրիգորի Սեդրակյանի հարազատներին:

Տեսանյութեր

Լրահոս