![](/banners/BeFunky-design.jpg)
Իսրայելական բանակը հայտարարել է լիբանանյան տարածքին պատասխան հարվածներ հասցնելու մասին
![](https://168.am/wp-content/uploads/2023/12/1125900.jpg)
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ գիշերը մի շարք հրթիռային հարվածներ է արձանագրել Լիբանանի տարածքից և պատասխան կրակ է բացել։
«Գիշերվա ընթացքում մի շարք արձակումներ են գրանցվել Լիբանանից Իսրայելի տարածքի ուղղությամբ, ինչին ի պատասխան Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել հրթիռների արձակման աղբյուրների ուղղությամբ», – ասվում է բանակի հայտարարության մեջ։
Նշվում է, որ գիշերվա ընթացքում իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել Լիբանանում շիական «Հըզբոլլահ» շարժման մի շարք թիրախների, այդ թվում՝ կառավարման կենտրոններին։