Բաժիններ՝

Աշխարհի ամենահարուստ ընտանիքների վարկանիշային աղյուսակը՝ ըստ Bloomberg-ի

Bloomberg-ի վարկածով՝ աշխարհի ամենահարուստ ընտանիքների վարկանիշն առաջին անգամ գլխավորել է Աբու Դաբիի շեյխերի և էմիրների իշխող դինաստիան (ԱՄԷ-ի յոթ էմիրություններից մեկը) ՝ 305 մլրդ դոլար կարողությամբ:

Ըստ պարբերականի՝ Ալ Նահյան ընտանիքը տասնամյակներ շարունակ կառավարել է այն տարածքը, որն այժմ ներկայացնում է ԱՄԷ-ն, նույնիսկ նախքան նավթը կփոխեր թագավորական ընտանիքի տնտեսությունն ու ֆինանսները:

Վերլուծության մեջ ասվում է, որ այսօր էլ ընտանիքի ներկայացուցիչները բարձր պաշտոններ են զբաղեցնում ԱՄԷ-ում:

Bloomberg-ի վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցրել է Ուոլթոն ընտանիքը (չորս տարի անընդմեջ գլխավորում էր վարկանիշը), որին պատկանում է աշխարհի խոշորագույն մեծածախ և մանրածախ առեւտրի ցանցը՝ Walmart-ը: Գործակալությունը ընտանիքի կարողությունը գնահատել է 259,7 մլրդ դոլար, մեկ տարվա ընթացքում այն ավելացել է 35,2 մլրդ դոլարով:

Ամենահարուստ ընտանիքների տասնյակում են նաև՝

Հերմեի ընտանիք, Ֆրանսիական Hermes նորաձևության տան սեփականատերեր ՝ 150,9 միլիարդ դոլար (գումարած տարեկան 56,3 միլիարդ դոլար):

Մարս ընտանիք, Mars ընկերության սեփականատերեր՝ 141,9 միլիարդ դոլար (մինուս 18,1 միլիարդ դոլար):

Սաուդյան թագավորական ընտանիք Ալ Սաուդ ՝ 112 մլրդ դոլար (գումարած 7 մլրդ դոլար):

Ամբանի ընտանիք, Հնդկական նավթի արդյունահանման և վերամշակման Reliance Industries հոլդինգի սեփականատերեր ՝ 89,9 միլիարդ դոլար (գումարած 5,5 միլիարդ դոլար):

Վերտհայմերի ընտանիք, Ֆրանսիական Chanel նորաձևության տան սեփականատերեր ՝ 89,6 միլիարդ դոլար (գումարած 10,6 միլիարդ դոլար):

Թոմփսոնի ընտանիքը, Reuters լրատվական գործակալության սեփականատերերը՝ 71,1 միլիարդ դոլար (գումարած 8,9 միլիարդ դոլար):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս