ՈՄԱ՝ «Ողջ մնալու արվեստը» հասարակական կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովի համոզմամբ՝ իրականությանը չի համապատասխանում այն պնդումը, թե պարեկներն այսօր ավելի շատ աշխատավարձ են ստանում, քան սահմանին կանգնած պայմանագրայինները։
ՀՀ պաշտպանության նախարարությունը կամ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը «ՈՄԱ» հասարակական կազմակերպությանն ինժեներական աշխատանքների կատարման թույլտվություն չի տվել և «ՈՄԱ»-ն «պաշտպանական երկրորդ գծում», ինչպես նաև ՀՀ ԶՈՒ պատասխանատվության գոտիներում ինժեներական աշխատանքներ չի կատարել և չի կատարում։ ՀՀ զինված ուժերը սահմանային և թիկունքային պահպանության տեղամասերում ամրաշինական և ինժեներական աշխատանքները պատշաճ իրականացնում է և այն իրականացնելու ընթացքում նյութական և ֆինանսական աջակցության կարիք չունի։ ՀՀ պետական բյուջեից ՀՀ պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված ֆինանսական միջոցները լիովին բավարար են նշված աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու համար»: