Արցախի ժողովրդին լքած ՀՀ վարչապետի կարծիքը մեզ չի հետաքրքրում. Հարավային Օսեթիայի նախագահ

Դժվարին իրավիճակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին լքած Հայաստանի վարչապետի կարծիքը Հարավային Օսեթիային չի հետաքրքրում։ Այս մասին հայտարարել է Հարավային Օսեթիայի նախագահ Ալան Գագլոևը` մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ՀՀ-ն չի՞ պատրաստվում ճանաչել Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացիան, հայտարարել է, որ ՀՀ-ն լիովին ընդունում է Վրաստանի միասնությունը, տարածքային ամբողջականությունը և անկախությունը,։

«Մենք հարգում ենք հայ ժողովրդին, որի հետ ունենք դարավոր բարեկամական հարաբերություններ, բայց մեզ չի հետաքրքրում Լեռնային Ղարաբաղին լքած վարչապետի կարծիքը։

Դժվարին իրավիճակում նա դավաճանեց իր ժողովրդին, որն օգնություն էր ակնկալում Հայաստանից։ Փաշինյանը համարձակություն չունեցավ ճանաչելու Արցախի անկախությունը։ Մեզ չի հետաքրքրում նման քաղաքական գործիչների կարծիքը»,– ասել է Հարավային Օսեթիայի նախագահը։

Նա ընդգծել է, որ այսօր Ռուսաստանի Դաշնության և մի շարք այլ երկրների կողմից ճանաչված Հարավային Օսեթիան անկախ պետություն է, և բոլորը պետք է դա հաշվի առնեն։

Տեսանյութեր

Լրահոս