
Նապոլեոն Բոնապարտի գլխարկներից մեկը վաճառվել է ռեկորդային գնով

Ֆրանսիայում կայացած աճուրդում Նապոլեոն Բոնապարտի հայտնի սև գլխարկներից մեկը վաճառվել է ավելի քան 2 միլիոն դոլարով։
1,932 միլիոն եվրո կամ 2,1 միլիոն դոլար վաճառքը ռեկորդ է սահմանել Նապոլեոնի երկանկյուն զինվորական գլխարկների համար: Նշվում է, որ Ֆրանսիայի կայսրը ունեցել է երկանկյուն գլխարկների մոտ 120 տարբերակ:
Ըստ Fontainebleau-ի Osenat աճուրդի տան, որը վաճառել է գլխարկը, Նապոլեոնի գլխարկներից մնացել է մոտ 16-ը, որոնցից շատերն այժմ, իրենց պատմական նշանակության բերումով, գտնվում են թանգարաններում։