Բաժիններ՝

Լիբանանի գյուղնախարարը հայտարարել է իսրայելական հրետակոծության պատճառով տնտեսական մեծ վնասների մասին

Իսրայելի կողմից արգելված սպիտակ ֆոսֆորի կիրառմամբ Լիբանանի տարածքին հասցված հարվածները բացասաբար են անդրադառնում երկրի տնտեսության վրա։

Այս մասին Ռիա Նովոստիին ասել է Լիբանանի գյուղատնտեսության նախարար Աբբաս ալ-Հաջ Հասանը՝ հավելելով, որ երկիրը հսկայական կորուստներ է կրում։

«Հոկտեմբերի 8-ից մինչ օրս Իսրայելը դաժան հարձակումներ է իրականացնում լիբանանյան տարածքի վրա՝ օգտագործելով միջազգայնորեն արգելված սպիտակ ֆոսֆորը, որն ուղղակիորեն ազդում է Լիբանանի տնտեսության վրա։ Կորուստները հսկայական են»,-հավելել է նա։

Լիբանանի գյուղատնտեսության նախարարը նաև նշել է, որ իսրայելական հրետակոծության հետևանքով երկիրը հարյուրավոր հեկտարներ բերրի հողեր է կորցրել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս