
«Հոնդա» մակնիշի ավտոմեքենան բախվել բետոնե արգելապատնեշին և ընկել է ջրատարը

Նոյեմբերի 19-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Մասիս-Էջմիածին ճանապարհի 1-ին կմ-ին՝ Սայաթ-Նովա գյուղի հատվածում, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին և ընկել ջրատարը: 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: