Որ գործով է ԱԱԾ-ում հարցաքննվել Վիտալի Բալասանյանը. բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե որ քրեական գործով է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հրավիրվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն եւ հարցաքննվել:
Մասնավորապես՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Վիտալի Բալասանյանը ԱԱԾ-ում հարցաքննվել է Արցախի պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմում անվտանգության վարչության պետի տեղակալ գնդապետ Նորայր Ասլանյանի դեմ հարուցված քրեական գործով:
Ասլանյանին մեղադրում են հրազենի եւ ռազմամթերքի ենթադրյալ ապօրինի շրջանառության համար. նա 5 ամիս է՝ կալանքի տակ է, եւ գտնվում է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում: Հիմա էլ քննիչները լսում են Վիտալի Բալասանյանին»: