
Ինչպես Վրաստանում վերականգնել կորցրած վարորդական իրավունքի վկայականը

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ կորցրած վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար:
aliq.ge-ն` հիմնվելով Վրաստանի սպասարկման գործակալության կայքում առկա տեղեկատվությանը՝ ներկայացնում է վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը/քայլերը:
Կորցրած վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար սեփականատերը պետք է գործակալություն ներկայացնի.
- ID քարտ,
- առողջական վիճակի մասին հաշվետվություն (IV 100/ա ձև),
- վերականգման համար անհրաժեշտ վճարելը հաստատող անդորրագիր:
Կորցրած վարորդական իրավունքի վերականգնման վճարը կազմում է 35 լարի։ Կորցրած վարորդական իրավունքի վկայականը հնարավոր է վերականգնել սպասարկման գործակալության բոլոր մասնաճյուղերում։
Վերոնշյալ բոլոր փաստաթղթերի առկայության դեպքում վարորդական իրավունքը տրվում է մի քանի րոպեի ընթացքում: