Բունդեսթագը Վրաստանն անվտանգ երկիր է ճանաչել

Գերմանիայի Բունդեսթագը ձայների մեծամասնությամբ հաստատել է օրինագիծը, որը նախատեսում է Վրաստանին ու Մոլդովային ընդգրկել անվտանգ երկրների ցանկում։ Սա նշանակում է, որ Գերմանիան շատ ավելի հեշտ կհրաժարվի ապաստան տալ Վրաստանի և Մոլդովայի քաղաքացիներին և, հետևաբար, կկարողանա ավելի արագ արտաքսել նրանց։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Radiotavisupleba.ge-ն հղվելով գերմանական DW հեռուստաընկերության վրա՝ նշում է, որ Բունդեսթագը որոշում է կայացրել նոյեմբերի 16-ին կայացած նիստում։

Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեսերը ողջունել է Բունդեսթագի որոշումը և նշել, որ դա կարևոր քայլ է անօրինական միգրացիան զսպելու ճանապարհին։ Ֆեսերի խոսքով, Գերմանիայում ապաստանի մերժված դիմումների ավելի քան 10 տոկոսը Վրաստանի և Մոլդովայի քաղաքացիներ են: Ըստ նրա՝ Վրաստանն ու Մոլդովան անվտանգ հռչակելու հիմքն այն է, որ, որպես կանոն, այդ երկրներից ոչ մեկում քաղաքական հետապնդման վտանգ չկա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930