
Դեռ հայտնի չէ՝ Փաշինյանը կգա՞ Ռուսաստան, Պուտինի հետ զրույց ՀԱՊԿ գագաթնաժողովից առաջ նախատեսված չէ․ Պեսկով

Դեռ հայտնի չէ՝ Հայաստանի վարչապետ Փաշինյանը կգա՞ Ռուսաստան։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է РИА Новости-ն։
«Դեռ հայտնի չէ՝ Փաշինյանը կմասնակցի՞ Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի հանդիպումներին»,- նշել է նա։
ԸստՊեսկովի, բոլորն են հրավիրված։
Նա հավելել է, որ ՀԱՊԿ գագաթնաժողովից առաջ Պուտինի և Փաշինյանի միջև հեռախոսազրույց նախատեսված չէ։
Նշենք, որ ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ չի մասնակցելու Մինսկում նոյեմբերի 23-ին կայանալիք ՀԱՊԿ հանդիպմանը։