
«ՎԱԶ-2107»-ի 35-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Նոյեմբերի 7-ին Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 14-րդ կմ-ին իրար էին բախվել «ՎԱԶ-2107» և «ԳԱԶ-33021» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2107»-ի վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Նոյեմբերի 13-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ՎԱԶ-2107»-ի վարորդը՝ 35-ամյա Արսեն Դանիելյանը, մահացել է:
Կատարվում է նախաքննություն: