Երևանում մեկնարկում է սամբոյի աշխարհի առաջնությունը
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկում է սամբոյի աշխարհի առաջնությունը:
Երևանում մեկնարկող առաջնության բացման պաշտոնական արարողությունը կկայանա 16:30-ին, որին էլ կհաջորդի 8 քաշային կարգերի մեդալային եզրափակիչները: Մրցումային երեք օրերին որակավորման մենամարտերը կկայանան առավոտյան, իսկ երեկոյան մրցահերթում կխաղարկվեն մեդալները:
Այս առաջնությանն, ընդհանուր առմամբ, մասնակցում են 70 երկրների 500-ից ավելի մարզիկներ, իսկ ընդհանուր պատվիրակությունների թիվը կգերազանցի 2500-ը: