
«Ջհանդամ, թե պետություն կա, որ բան չի անում, մենք էլ սին հույսեր կտանք ժողովրդին, որ հանգիստ լինեն, հանկարծ հեղափոխություն չանեն ու Նիկոլ չհեռացնեն»

Կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Այս գրածը հետևյալ կերպ եմ հասկանում: Գիտենք, որ ճիշտը բետոնիցն է, բայց մենք սարքում են այնպիսին, որ էժան է, ու բանի պետք չէ: Ջհանդամ, թե պետություն կա, որ բան չի անում, մենք էլ սին հույսեր կտանք ժողովրդին, որ հանգիստ լինեն, հանկարծ հեղափոխություն չանեն ու Նիկոլ չհեռացնեն, որ լուրջ զբաղվենք մեր անվտանգությունով:
Գրում եմ սա չգիտեմ որերորդ անգամ. Երկրի անվտանգության համակարգեր սարքելը, պետական գոծառույթ է: Եթե տվյալ պահի իշխանությունը չի անում, պետք է հեռացնել և բերել նորին: Այս մասով մնացյալ բոլոր գործողությունները հակապետական են:
Ստորև կտեղադրեմ ՊՆ նամակն այն մասին, որ այդ «թղթի գմբեթները» բանի պետք չեն»։