
«Ինտեր»-ը հաղթեց «Ատալանտա»-ին. Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 11-րդ տուրում «Ինտեր»-ը հյուրընկալվել էր «Ատալանտա»-ին:
«Ինտեր»-ին հաջողվել է հաշվի մեջ առաջ անցնել առաջին կեսի վերջին րոպեներին: 40-րդ րոպեին, նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրել է Չախանօղլուն: Միլանյան ակումբին հաջողվել է երկրորդ գնդակը խփել 57-րդ րոպեին: Ստանալով Մխիթարյանի փոխանցումը` հեռահար, դիպուկ հարվածով աչքի է ընկել աշխարհի գործող չեմպիոն Լաուտարո Մարտինես: Բայց րոպեներ անց «Ատալանտա»-ն կրճատել է հաշվի տարբերությունը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 70-րդ րոպեին:
«Ատալանտա»- «Ինտեր»`1:2:
Այս տուրից հետո «Ինտեր»-ը դեռևս Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում առաջատարն 28 միավորով: