«Հայաստան» խմբակցության 6 կին պատգամավոր Տաթև Արցախի համար երաշխավորություններ են տվել. Արսեն Բաբայան

Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պարզվում է՝ գործող իշխանությունն այնքան հաստատակամ է Tatevik Virabyanի քաղաքական հետապնդման ենթարկելու իր ցանկության մեջ, որ դեռևս ունենալով շուրջ 20 օր ժամանակ՝ երեկ դատարանին միջնորդել է երկարաձգել Տաթևի կալանքը:

Ակնհայտ է, որ նախաքննության մարմինը շտապում է կատարել իշխանության հրահանգը: Պարզ է դառնում, որ այդ հրահանգն է հնարավորինս արագ և ամեն գնով երկարաժամկետ մեկուսացնել Տաթև Արցախին»:

ԱԺ «Հայաստան» խմբակցության 6 կին պատգամավոր Տաթև Ացախի համար երաշխավորություններ են տվել:

Երկուշաբթի օրը, ժամը 17:00-ին, նշանակված է Տաթևի կալանքի երկարաձգման միջնորդության դատական քննությունը, որի ընթացքում փաստաբան Արսեն Բաբայանը միջնորդելու է կիրառել երաշխավորություն խափանման միջոցը և նրան ազատ արձակել կալանքից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930