
Երիտասարդի մեքենայում ապօրինի պահվող հրացան կար

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի և Իջևանի բաժնի ծառայողները համատեղ իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում Իջևան քաղաքի Երևանյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել Աստրա» մակնիշի մի մեքենա:
29-ամյա վարորդը ոստիկանների պահանջով մեքենայի բեռնախցիկից ներկայացրել է առանց գործարանային համարի հրացան, որի օրինականության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:
Երիտասարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Տավուշի մարզային քննչական վարչություն: