Հարազատները կարող են դիմել՝ կհասկանանք. Անահիտ Ավանեսյանը՝ կալանավորված Տաթևիկ Վիրաբյանի մասին

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույր Տաթև Վիրաբյանը, արդեն ավելի քան 1 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ:

Ավելի վաղ փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր Տաթև Վիրաբյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացման և ուշագնացության մասին: Նրա վիճակը հնարավոր էր եղել կարգավորել միայն բժիշկների միջամտությունից հետո:

Իսկ արդեն հոկտեմբերի 19-ին, մեկ այլ գրառմամբ, Բաբայանը նաև հայտնել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը մերժել էր Տաթևիկ Վիրաբյանի կալանավորման դեմ պաշտպանների ներկայացրած բողոքը։

ՀՀ Առողջապահության նախարարի հետ ճեպազրույցի ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք նա հետաքրքրվել է Վիրաբյանի առողջական վիճակով ու ի՞նչ քայլեր է իրականացնում՝ իրավիճակի բարելավման ուղղությամբ:

Կարդացեք նաև

Ի պատասխան՝ Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ քրեակատարողական բժշկական օգնությամբ զբաղվում է ԱՆ ենթակայության ներքո գտնվող ՊՈԱԿ-ը:

«Այսօր էլ կառավարությունը հավանություն տվեց Արմավիրի քրեակատարողական հիմնարկում բուժծառայության ամբողջական վերանորոգման, վերակառուցման և վերազինման առումով: 90 մլն դրամ հատկացվեց, որ նաև մեր դատապարտյալները, կալավորները հնարավորություն ունենան լավագույնս օգտվելու բժշկական օգնությունից»,- ասաց նախարարը:

Լրագրողի դիտարկմանը, որ իր հարցը կոնկրետ անձին էր վերաբերում՝ առողջապահության նախարարն ասաց, որ ինքը երբևէ բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություն չի հրապարակում:

«Եթե հարազատները ցանկություն ունեն, կարող են դիմել և ըստ այդմ՝ արդեն հասկանալ»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ Տաթև Վիրաբյանը կալանավորվել էր Արցախում տեղի ունեցած իրադարձություններից հետո՝ «զանգվածային անկարգության կոչեր հնչեցնելու» և այդ «անկարգություններին» մասնակցելու մեղադրանքով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս