
«3+3» ձևաչափից հրաժարումը չի նշանակում հրաժարվել ՀՀ֊Ադրբեջան֊Վրաստան եռակողմ ձևաչափից. Սամխարաձե

Վրաստանը փորձում է առաջնորդի դեր ստանձնել տարածաշրջանում. հայտարարել է երկրի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն՝ երկրի հանրային հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Այստեղից են գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու մեր ջանքերը։ Ինչ վերաբերում է «3+3» ձևաչափին, ապա այստեղ մենք շատ հստակ դիրքորոշում ունենք. մենք չենք մասնակցի այս ձևաչափին այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի դադարեցրել վրացական տարածքների օկուպացիան և չճանաչի Վրաստանի տարածքային ամբողջականությունը։ Սակայն դա չի նշանակում, որ մենք չենք զարգացնի երկկողմ հարաբերությունները Թուրքիայի հետ, և չենք փորձի եռակողմ հարաբերությունների ձևաչափ ստեղծել Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Մեզ համար կարևոր է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որը կնպաստի Կովկասում և՛ քաղաքական, և՛ տնտեսական համագործակցությանը»,- ասել է Սամխարաձեն։