Հենց այդ գործարքը տեղի ունեցավ, կտեղեկանաք. ԿԲ նախագահը՝ վրացական ընկերության կողմից «Ամերիա բանկի» մասնաբաժնի ձեռքբերման լուրերի մասին

Ըստ օդում կախված լուրերի՝ վերջերս «Ամերիա» հայկական ռեզիդենտ բանկի մասնաբաժին է  ձեռք բերել վրացական մի ընկերություն:

168.am-ն այս առնչությամբ հարցեր հղեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին՝ նախ խնդրելով հերքել կամ հաստատել այդ տեղեկությունները, ապա նաև հետաքրքրվեց. «Եթե լուրերը համապատասխանում են իրականությանը, ապա ի՞նչ վրացական ընկերության մասին է խոսքը, ովքե՞ր են տվյալ ընկերության վերջնական շահառուները»:

ԿԲ նախագահն ի պատասխան՝ վստահեցրեց. «Կենտրոնական բանկն այս պահի դրությամբ, որպես ինստիտուտ, որը գրանցում  կամ հավանություն է տալիս այդ տիպի գործարքներին, հենց այդ գործարքը տեղի ունեցավ, բնականաբար, պատշաճ կերպով կտեղեկանաք: Նման գործարք չկա այս պահի դրությամբ»:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս