Նիկոլ Փաշինյանն ասում է՝ այսօր Հայաստանը ծաղկող ու զարգացող պետություն է։ Որտեղի՞ց է վերցրել, որ այդպես է, հավանաբար միայն ինքը գիտի ու իր շրջապատը։ Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի տնտեության մեջ, հակառակի մասին է խոսում։ «Ծաղկող ու զարգացող» պետության տնտեսությունն այնպիսի խղճուկ վիճակում է, որ ամենախոշոր հարկատուն առևտրով զբաղվող ընկերություն է։ Այն էլ այնպիսի ընկերություն, որի գործունեությունը Հայաստանի տնտեսության հետ այնքանով է կապված, որ տարբեր երկրներից բջջային հեռախոսներ, տեխնիկա է ներմուծում ու արտահանում Ռուսաստան։
Հայաստանի տնտեսության խոշորագույն ընկերությունը` Քաջարանի կոմբինատը, որը և տնտեսական, և սոցիալ-հոգեբանական ռազմավարական ահռելի նշանակություն ունի Հայաստանի և, մասնավորապես, Սյունիքի համար, ավելի քան մեկ շաբաթ է՝ պարապուրդի է մատնված:
Ըստ օդում կախված լուրերի՝ վերջերս «Ամերիա» հայկական ռեզիդենտ բանկի մասնաբաժին է ձեռք բերել վրացական մի ընկերություն: