Ինչու են բարձրացել վարկերի տոկոսադրույքները․ ԿԲ նախագահի պարզաբանումը

«Հետևողականորեն դեմ եմ եղել և դեմ եմ պարտադիր կուտակային համակարգի այս մոդելին․ կարծում եմ, որ այս միջոցները միանշանակ պետք է ծառայեն Հայաստանի տնտեսությանը երկարաժամկետ ներդրումների տեսակետից, մեր խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման համատեքստում»,- ԱԺ-ում դիմելով Մարտին Գալստյանին՝ նշեց Արծվիկ Մինասյանը։

Պատգամավորը շեշտեց՝ մենք չենք կարող հույսներս դնել այլ երկրների պարտատոմսերի վրա, պետական պարտատոմսերի շրջանակում ժամանակավոր պարտք վերցրած միջոցների վրա։

«Ի վերջո, ի՞նչ է կատարվում․ պետությունն օրենքի ուժով պարտադրում է աշխատողներին, որպեսզի նրանք կուտակեն իրենց կենսաթոշակային միջոցները, դրանք պետության սեփականությունն են դառնում, և պետությունն է պատասխանատու։ Ու ի՞նչ է արել պետությունը․ պետությունը վերցնում այդ միջոցները, տալիս է կենսաթոշակային ֆոնդերին, դրա դիմաց կատարում է վճարում, որպեսզի ֆոնդերը կառավարեն, հետո գնում է ֆոնդերից մի հատ էլ ասում է՝ կտա՞ս պարտքով այդ փողը։

Սա է հենց կոնցեպտի, իմ գնահատմամբ, ամենաբացասական կողմը․ ստացվում է, որ մեր քաղաքացիների միջոցները վճարվում են հա՛մ միջոցները կառավարելու, հա՛մ էլ միջոցները պարտքով հետ վերցնելու համար։ Կրկնակի վճարում՝ ինչի՞ համար»,- պարզաբանեց նա։

Կարդացեք նաև

Արծվիկ Մինասյանը շեշտեց՝ մինչդեռ մեր տնտեսությունն այդ գումարների կարիքն ունի։

Մյուս ուղղությունը, որն առանձնացրեց պատգամավորը, վարկային շուկային էր առնչվում։

«Ամենապարզ վերլուծությունը ցույց է տալիս, որ քաղաքացու եկամուտների մեծ մասը գնում է վարկային տոկոսադրույքների սպասարկմանը, կամ վարկի մայր գումարի մարմանը։ Սև ցուցակների գաղափարը․ կարիք կա լիարժեք և ամբողջական համաներում իրականացնելու, ի վերջո, մարդը ինչ-որ տարիներ առաջ կամ 1 տարի առաջ ուշացման պատճառով հայտնվել է «սև ցուցակում» և զրկվում է նույնիսկ այդ հնարավորությունից, որ վարկավորում ստանա։ Այստեղ շատ լուրջ բեռնաթափում է պետք իրականացնել»,- նշեց նա՝ նկատելով, որ սա չի մտնում «երջանիկ քաղաքացու» կոնցեպտի մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031