Փաշինյանը հին գործընկերների հետ հարաբերությունները «դորդուբեշ» է արել, հիմա էլ նորին է փնտրում. Հայկ Մամիջանյան

Այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի երեկ հեռարձակված՝  Wall Street Journal-ին տված հարցազրույցին՝ նոր գործընկերներ փնտրելու և հարաբերություններն անվտանգության ոլորտում դիվերսիֆիկացնելու վերաբերյալ։

«Փաշինյանն ու իր խմբակն առկա դաշնակցի ու գորրծընկերների հետ հարաբերությունները «դորդուբեշ» են արել, հիմա նոր գործընկերներ են որոնում»,- նշեց Հայկ Մամիջանյանը։

Իսկ թե այս ամենն ինչ հետևանք և արդյունք է ունենալու, Հ. Մամիջանյանը կանխատեսեց.

«Ունենալու է այն արդյունքը, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանի համար մեր հարևան և բարեկամ Վրաստանի և Իրանի օդային տարածքը տևական ժամանակ փակ էր, այս արդյունքն է ունենալու։

Կարդացեք նաև

Որպես ՀՀ քաղաքացի, իհարկե, ես միշտ չէ, որ գոհ ու բավարարված եմ լինում ռազմավարական դաշնակցի, մեր այլ գործընկերների, միջազգային կառույցների արձագանքից, գործողություններից։ Բայց իմ և իշխանության տարբերությունը կայանում է  նրանում, որ ես այդ կրծքանշանի արժեքը, կարգավիճակը հասկանում եմ։ Հասկանում եմ՝ ինչ է նշանակում պատգամավորի կարգավիճակում ռազմավարական գործընկերոջ հասցեին ինչ-որ բան հնչեցնել։ Դրա համար գոյություն ունեն աշխատանքային այլ գործիքներ՝ փակ հանդիպումներ։ Մարդիկ, որոնք ներկա են եղել այն հանդիպումներին, որոնց ես ներկա եմ եղել, գիտեն, թե ես ինչ բառամթերքով ու տրամաբանությամբ եմ խոսում։ Այնպես որ, «լայքի» խաթր երկիրը վտանգի տակ դնելը… Երբ դաշնակցի կամ գործընկերոջ հասցեին հրապարակային բան ես ասում, անձնապես դու չես դրա համար պատասխանատվություն կրում՝ պետությունն է կրում»։

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարի բնորոշմամբ՝ իշխանությունն այս ամենը չի հասկանում, որովհետև իշխանություն չի դարձել, մնացել են «բանսարկուներ»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս