Վստահ ենք, որ կիրառելի մեխանիզմների արդյունավետ գործարկումը կարող է նպաստել մեր տարածաշրջանում անպատժելիության մթնոլորտի վերացմանը․ Արարատ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդգծում է, որ միջազգային գործընկերների բոլոր ուղերձները, Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր երկու որոշումները գործուն ազդեցություն չունեցան Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վրա, ինչի հետևանքով Ադրբեջանը իր շարունակական գործողություններով ամբողջական էթնիկ զտում իրականացրեց Լեռնային Ղարաբաղում։

Արարատ Միրզոյանն այս մասին ասաց Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։

«Հավելեմ, որ մենք վստահ ենք, որ առկա են կիրառելի մեխանիզմներ, որոնց արդյունավետ գործարկումը կարող է նպաստել տարածաշրջանում անպատժելիության մթնոլորտի հաղթահարմանը և հայրենիքից զրկված ժողովրդի իրավունքների հասցեագրմանը։

Միրզոյանը երախտագիտություն հայտնեց Կանադայի կառավարությանը ԼՂ-ից բռնի տեղահանվածների առաջնային կարիքների հասցեագրման նպատակով ԿԽՄԿ-ի միջոցով հումանիտար աջակցություն տրամադրելու համար։

Տեսանյութեր

Լրահոս