
Վիտալի Բալասանյանը ներկայացել է ոստիկանության կենտրոնական բաժին և Մակարով տեսակի ատրճանակ է հանձնել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` երեկ` հոկտեմբերի 23-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կենտրոնական բաժին է ներկայացել Արցախի հերոս, Անվտանագության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Բալասանյանը ոստիկանությանն է ներկայացրել Մակարով տեսակի ատրճանակ՝ 2 փամփշտատուփով, լիցքավորված 9 մմ տրամաչափի 16 փամփուշտով:
Դեպքի փաստով ոստիկանության կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: