Ճաշատեսակներ, որոնք օգտակար կլինեն գեր երեխաներին
Ավելորդ քաշ ունեցող երեխաները պետք է ավելի շատ սպիտակուցային սնունդ օգտագործեն՝ միսը համադրելով բանջարեղենով ճաշատեսակի հետ: Մրգերը նույնպես արգելված չեն, սակայն դրանք պետք է ուտել օրվա առաջին կեսին, NEWS.ru-ի հետ զրույցում ասել է սննդաբան Մարիա Վոլինկինան։
«Ավելորդ քաշ ունեցող դեռահասների համար օգտակար կլինի հավի միսը, տավարի միսը, իշխանը, մինտայ կամ այլ ձկներ, որպես կողմնակի ճաշատեսակ՝ հնդկացորեն կամ բանջարեղեն: Ես խորհուրդ եմ տալիս օրական երեք անգամ սնունդ ընդունել»,- ըստ shantnews-ի՝ ասել է սննդաբանը:
Նա հավելել է, որ նախաճաշին թույլատրվում է բարդ ածխաջրեր: Կարելի է նաև միրգ ուտել, սակայն փոքր քանակությամբ. կարելի է մինչև կեսօրվա ժամը երկուսը։
Միևնույն ժամանակ, բանջարեղենն ավելի լավ է օգտագործել խաշած կամ շոգեխաշած վիճակում: Պետք է խուսափել տապակած մթերքներից։