Դեռևս ամիսներ առաջ եվրոպական ԶԼՄ-ներից մեկին տված իր հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնել էր մի թեզ, ըստ որի Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություն պետք է դառնա «ռեգիոնալիզմը»:
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Հայաստանի Հանրապետության անվտանգային ահագնացող մարտահրավերներին և, ի թիվս այլ հարցերի՝ կարևորեց ներքին համերաշխության անհրաժեշտությունը:
Իշխանության սոցիալական հենարանը կազմում են այն շերտերը, որոնք հայրենիք, ինքնություն, Արցախ, արժանապատվություն և այլ ոչ ստամոքսային մատերիաներին վերաբերվում են ալենսիմոնյանաբար: Այդ խավերի տրամադրությունները, հաշտվողականությունն ու անտարբերությունը բոլոր հնարավոր միջոցներով գովազդվում է իշխանության քարոզչամիջոցների, այդ թվում՝ հանրային լրատվամիջոցների կողմից, և ստեղծվում է կեղծ տպավորություն, թե մեր հասարակությունն ամբողջությամբ բաղկացած է Նիկոլ Փաշինյանի ջանին մեռնող ու Ավինյանի ցավը տանող գոյացություններից:
https://www.youtube.com/watch?v=&ab_channel=168.am
«Էլիտայի համար մեկ ֆունկցիան ժողովրդին մոբիլիզացնել կարողանալն է, եթե ի վիճակի չէ դա անել, նշանակում է՝ նրանք այլևս էլիտա չեն»,- այսօր «Հայկական օրակարգ. ինչպե՞ս դուրս գալ իլյուզիաներից» թեմայով քննարկման ժամանակ ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։