Լևոն Քոչարյանի գործով փաստարկված` անգործություն եւ ջանասիրության բացակայություն․ փաստաբանական խմբի հայտարարությունը

Լեւոն Քոչարյանի փաստաբանական խմբի անդամները՝ Ալեքսանդր Կոչուբաը, Էրիկ Ալեքսանյանը և Արամ Վարդևանյանը, հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Երկու օր առաջ հայտնել էինք, որ տեղի է ունեցել Լեւոն Քոչարյանի եւ ոստիկանության թվով երկու ծառայողների միջեւ առերես հարցաքննությունը:

Հայտնում ենք նաեւ, որ նման վարութային գործողության անհապաղ կատարման պահանջ ներկայացվել էր դեռեւս 2023 թվականի սեպտեմբերի 24-ին, եւ դա կատարելու փոխարեն, անտեսելով անմեղության եւ ազատության կանխավարկածները՝ քննչական մարմնի կողմից ներկայացվել էր կալանքի միջնորդություն:

Սեպտեմբերից մինչեւ հոկտեմբերի 5-ը ներառյալ փաստաբանական խմբի կողմից այդ թվում գրավոր մի շարք բողոքներ են հասցեագրված անգործության վերաբերյալ: Բողոքներ ներկայացվել էր նաեւ Դատախազություն:

Արդյունքում բավարարելով համապատասխան բողոքը, քննչական մարմինն ապահովել է առերես հարցաքննությունները: Հատկանշական է, որ Լեւոն Քոչարյանի կալանավորված լինելու պայմաններում, նման փաստացի անգործությունը, նվազագույն ջանասիրության բացակայությունը ոչ միայն քրեադատավարական էական խախտում է, այլեւ փաստարկված հիմնավորում է, որ առանց որեւէ հիմքի անձը սեպտեմբերի 22-ից անազատության մեջ է»։

 

Տեսանյութեր

Լրահոս